Հայտարարման ամսաթիվ՝ 29 հոկտեմբերի, 2026 թ.
Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետ՝ 5 նոյեմբերի, 2026 թ., ժամը՝ 18:00
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն (հասցե՝ ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1, էլ․ փոստ՝ info@ngoc.am) հրավիրում է տպագրական ընկերություններին ներկայացնելու գնային առաջարկ «Ընտրական մոդել» սիմուլյացիոն խաղի կրթական ձեռնարկի (գրքույկի) տպագրության համար։
Համառոտ տեխնիկական բնութագիր
- Չափս՝ A4 (210 × 297 մմ), ուղղահայաց
- Ծավալ՝ կազմ (առանձին, թիկունքով) + 54 էջ ներքին բլոկ
- Կազմ՝ փափուկ, կավճապատ մատ թուղթ 300 գ/մ², գունավոր 4+0, մատ լամինացիա
- Ներքին էջեր՝ կավճապատ մատ թուղթ 130 գ/մ², գունավոր 4+4
- Կազմարարում՝ ուղիղ թիկունքով սոսնձային (perfect binding), գերադասելի է PUR սոսինձ
- Տպաքանակներ՝ 50, 100, 200 և 500 հատ (անհրաժեշտ է նշել մեկ օրինակի արժեքը յուրաքանչյուր տպաքանակի դեպքում)
Տեխնիկական պահանջների ամբողջական նկարագրությունը և գնային առաջարկի ձևաչափը ներկայացված են կից փաստաթղթում։
⬇ Ներբեռնել գնահարցման փաստաթուղթը և գնային առաջարկի ձևաչափը (DOCX)
Ինչպես դիմել
Խնդրում ենք ներբեռնել փաստաթուղթը, լրացնել գնային առաջարկի ձևաչափը, ստորագրել և կնքել, և ուղարկել info@ngoc.am էլ․ հասցեին մինչև 2026 թ. նոյեմբերի 5-ը, ժամը 18:00։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել՝ «Գնային առաջարկ – Ընտրական մոդել ձեռնարկի տպագրություն»։
Գներում պետք է ներառված լինեն բոլոր ծախսերը (նյութեր, տպագրություն, մշակում, փաթեթավորում, առաքում)։
Լրացուցիչ հարցերի համար՝ info@ngoc.am, հեռ.՝ +374 91 743315։