13 հունվար 2023
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը «Արազա» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհների շրջանակներում՝ ԵՄ միջոցներով։
Ծրագրի նպատակն է աջակցել ժողովրդավարական կառավարման կայացմանը որոշումների ընդունման գործընթացում՝ քաղաքացիական մասնակցության բարձրացման միջոցով:
Հատուկ նպատակներ`
- Կառավարության գործադիր ճյուղում ՔՀԿ-ների ինստիտուցիոնալացված մասնակցային մեխանիզմների խթանում:
- Համագործակցային կառավարման պրակտիկայի ուժեղացում պետական քաղաքականության մշակման պրոցեսներում:
Հիմնական գործողություններ
- Նախարարություններին կից հանձնաժողովների ընթացակարգերի և գործողությունների մոնիտորինգ և վերլուծություն:
- Արդյունքների և առաջարկությունների ներկայացում նախարարություններին:
- Քաղաքականության մշակման գործընթացներում ավելի շատ գործընկերներ ներգրավելու համար նախարարությունների իրազեկման բարձրացման մեխանիզմների հզորացում: Հանրային հաղորդակցման և հարաբերությունների վերաբերյալ 2-օրյա դասընթաց:
- Նախարարություններին կից հանձնաժողովներում ՔՀԿ-ների արդյունավետ ներգրավման քարոզարշավի համար 18 նախարարությունների համար հաղորդակցման ռազմավարությունների մշակում:
- Նախարարություններին կից հանձնաժողովներում ներգրավված նախարարությունների և ՔՀԿ-ների կարողությունների զարգացում: Դասընթացներ հետևյալ թեմաներով՝ քաղաքականության վերլուծությունը, համագործակցային կառավարում, ցանցային և պետական քաղաքականության ծրագրերի բյուջետավորում:
- Տարածաշրջանային ՔՀԿ-ների շրջանում առկա մասնակցային մոդելի մասին իրազեկության բարձրացում: Բոլոր 18 նախարարություններում կազմակերպվող հանձնաժողովների յուրաքանչյուր հանդիպման վերաբերյալ մամլո հաղորդագրությունների պատրաստում և տարածում, բոլոր 18 նախարարություններում անցկացվող հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակում արդեն գործող տեղեկատվական ռեսուրս կենտրոնի` Ինֆոտան միջոցով:
- Նախարարություններին կից հանձնաժողովների անդամների և քաղաքականության մշակման հարցերի/ոլորտների ՔՀԿ որոշակի ցանցերի միջև փոխհարաբերությունների դյուրացում:Արդեն գոյություն ունեցող խնդիրների/ոլորտային ցանցերի քարտեզագրում, ցանցերի և նախարարություններին կից հանձնաժողովների միջև ոլորտային հանդիպումների կազմակերպում:
- ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել առցանց հարթակի վերաբերյալ հանրային ներկայացումներ:
- Բոլոր ՔՀԿ-ների համար կազմակերպել անվճար բաժանորդագրության մոդելի ներկայացում` նորություններ և թարմեցումներ ստանալու համար:
- Հարթակի լուրերի/նոր օրենսդրական նախագծերի տարածում ՀԿ Կենտրոնի, Արազա ՀԿ-ի և Ինֆոտան առկա ցանցերի միջոցով:
- Վերահսկել և ԱԺ-ին ներկայացնել առցանց արձագանքման գործընթացի արդյուքները Օրենսդրական նախագծերի վերաբերյալ :
- Տեղեկատվության տարածում եռամսյակային տպագիր նյութերի / յուրաքանչյուր եռամսյակում 50 օրինակ/ և ծրագրի վերաբերյալ գրքույկի /ընդհանուր 100-200 հատ/ միջոցով:
- ՔՀԿ-ների մասնակցության կազմակերպում Ազգային ժողովի նիստերին օնլայն և օֆլայն միջոցներով:
- Խիստ կարևոր հարցերի վերաբերյալ մամուլի ասուլիս: