
Ծրագրի հիմնական նպատակն է՝ Նպաստել աղքատության հաղթահարմանը Ալավերդի համայնքում։
Ծրագրի խնդիրներն են․
- Աջակցել աղքատության հաղթահարման նոր մոդելի մասնակցության ձևաչափով ստեղծմանն ու ներդրմանը Ալավերդի բազմաբնակավայր համայնքում,
- Փորձարկել աղքատության հաղթահարման նոր մոդել Ալավերդի բազմաբնակավայր համայնքում։
Ծրագրի հիմնական գործողություններն են՝
- Իրականացնել Ալավերդի բազմաբնակավայր համայնքի արագ գնահատում,
- Ներգրավված փորձագետի կողմից մասնակցային մեթոդով կմշակվի աղքատության հաղթահարման նոր մոդել, որի միջոցով համայնքը հնարավորություն կունենա ստանդարտ սոցիալական նպաստ տալու փոխարեն աջակցել երկարաժամկետ խնդիրների լուծմանն անապահով ընտանիքների համար,
- Մշակված քաղաքականությունը կընդունվի Ալավերդի բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
- Ծրագրի շրջանակներում կփորձարկվի աղքատության հաղթահարման նոր մոդելը Ալավերդի համայնքում։
«Մասնակցային բյուջետավարում Ալավերդի համայնքում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: