Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության

«Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի նպատակն է ընդլայնել և ամրապնդել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և խթանել բազմակողմանի գործընկերային համագործակցությունը՝ տեղական մակարդակներում համապատասխան բաց կառավարման բարեփոխումները լուծելու համար:

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Իրականացնել տեղական գործողությունների պլանի պարտավորությունների գնահատում Երևան, Վանաձոր, Գյումրի և Արմավիր համայնքների համար հիմնականում կենտրոնանալով այն մոտեցումների վրա, որոնք կարող են ընդգրկուն ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։
  2. Ապահովել գնահատման արդյունքների հրապարակայնությունը շահագրգիռ կողմերի շրջանում:

 

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրն իրականացվում է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ։

2011 թվականին կառավարության ղեկավարները և քաղաքացիական հասարակության ջատագովները համախմբվեցին՝ ստեղծելու եզակի գործընկերություն (ԲԿԳ), որը միավորում է այս հզոր ուժերին՝ խթանելու թափանցիկ, մասնակցային, ներառական և հաշվետու կառավարումը: ԲԿԳ-ն ներառում է 76 երկիր և 104 տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ներկայացնում են ավելի քան երկու միլիարդ մարդ, և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ»: