«Լավ Քաղաքացի» երիտասարդական հարթակ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն իր Վանաձոր ԻնֆոՏուն երիտասարդական կենտրոնի ներքո 2023 թվականի ապրիլից սեփական ռեսուրսներով իրականացնում է «Լավ Քաղաքացի» երիտասարդական հարթակը։

«Լավ Քաղաքացի» երիտասարդական հարթակի նպատակն է զարգացնել Վանաձոր համայնքի երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, որպես լավ քաղաքացիներ՝ ստեղծելով համայնքային երիտասարդ առաջնորդների և փոփոխություն բերողների (change makers) հարթակ։

Նման ուսուցողական հարթակները բարելավում են ակտիվ քաղաքացիների ձևավորմանը՝ նպաստելով համայնքում նրանց ավելի արդյունավետ գործունեությանը և հնարավորություն ընձեռելով հաղթահարել քաղաքացիական կրթության իրականացումը՝ մարտահրավերների հանդիպելիս։

 

Հարթակի յուրաքանչյուր հոսքում վերապատրաստված երիտասարդ առաջնորդները (երիտասարդական աշխատողները) կազմակերպում են հանդիպումներ ակտիվ քաղաքացիության, մասնակցության և այլ թեմաներով, որոնք նպաստում են քիչ փորձ ունեցող և չներառված երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։

 

«Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։