ՔՀԿ-ները հանուն առաջընթացի

ՔՀԿ-ները հանուն առաջընթացի ծրագիրն (Ծրագիր) իրականացվում  է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է՝

խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը՝ ֆինանսական կենսունակության ապահովման, կազմակերպական կարողությունների զարգացման և քաղաքականության մշակման շուրջ երկխոսության միջոցով։

 

ԳՔՀ ծրագրի իրականացման տեսլականն է՝ տեղական կազմակերպություններին և  քաղաքացիական շարժումներ նախաձեռնողներին հնարավորություն տալ ամրապնդելու քաղաքացիական հասարակության երկու կարևորագույն ուղղությունները՝ ՔՀԿ-ների ազդեցությունը քաղաքական դիսկուրսի վրա (արտաքին ազդեցություն) և շահագրգիռ կողմերի անունից ՔՀԿ-ների հանդես գալը (ներքին ազդեցություն)։

 

Այդ ամենին հասնելու համար ԳՔՀ ծրագիրն իր առջև դրել է մի շարք առանձնահատուկ նպատակներ՝

Նպատակ 1․ ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավում։

Նպատակ 2․ Համայնքահեն կազմակերպությունների կարողությունների զարգացում։

Նպատակ 3․ Պետական քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ – կառավարություն երկխոսության խթանում։

Նպատակ 4․ Աջակցություն տեղական կարիքներից բխող նախաձեռնություններին։

 

 ՔՀԿ-ները հանուն առաջընթացի ծրագիրն իրականացնելու նպատակով ՀԿ Կենտրոնը հանդես է գալիս որպես միջնորդավորված ծառայություններ մատուցող կազմակերպություն։  Վերջինիս կողմից իրականացվող  և (կամ) ֆասիլիտացվող գործողություններն են՝

  1. Ակտիվորեն մասնակցել ԳՔՀ ծրագրի կողմից կազմակերպվող տարբեր վերապատրաստման, ինչպես նաև վերապատրաստողների ուսուցման դասընթացներին և Ծրագրի կողմից պահանջվող այլ աշխատաժողովներին։
  2. Մասնակցել կամ օժանդակել գործընկեր կազմակերպությունների կարողությունների գնահատմանը և նախատեսել հետևողական գործողություններ դրանց զարգացման ուղղությամբ։
  3. Տրամադրել տեխնիկական աջակցություն (կարիքների գնահատում, վերապատրաստում, խորհրդատվություն և այլն) համայնքահեն կազմակերպություններին՝ ըստ կազմակերպական զարգացման գնահատման արդյունքների և ծրագրի կարիքների։
  4. Կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ, «մտագրոհ» նիստեր և այլ հանդիպումներ՝ ելնելով ծրագրային կարիքներից։
  5. Աջակցել ԳՔՀ ծրագրին դրամաշնորհային մրցույթների և դրամաշնորհների տրամադրման գործընթացների կառավարման հարցում։ Աջակցել համայնքահեն կազմակերպություններին ուղղված դրամաշնորհների ընտրության և կառավարման գործընթացներում (առաջին տարում 10 համայնքահեն կազմակերպություն, երկրորդ տարում կավելանան ևս 10-ը, որոնց հետ աշխատանքները կշարունակվեն մինչև Ծրագրի ավարտը)։
  6. Վերահսկել, գնահատել համայնքահեն կազմակերպություններին տրված դրամաշնորհները, ինչպես նաև հաշվետու լինել դրանց առաջընթացի մասին։
  7. Սեփական ցանցերով տարածել ծրագրին առնչվող տեղեկատվությունը։
  8. Տրամադրել լոգիստիկ աջակցություն՝ կապված ԳՔՀ գործողությունների իրականացման հետ։
  9. Կազմակերպել փորձի փոխանակում առանձին մարզերում ընտրված համայնքահեն կազմակերպությունների համար։

 

«ՔՀԿ-ները հանուն առաջընթացի» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։