13 հունվար 2023
2018թ.ապրիլ ամսին ՀԿ Կենտրոնը Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության Սպիտակի տարածաշրջանում վարչատարածքային բարեփոխումների (այսուհետ՝ համայնքների խոշորացման) վերաբերյալ։
Ուսումնասիրության նպատակն է եղել քննարկել համայնքների խոշորացման հնարավոր օպտիմալ տարբերակները, Սպիտակի տարածաշրջանի 21 համայանքների համայնքապետերի և բնակիչների հետ, բացահայտել տեղական իշխանությունների և բնակիչների հիմնական սպասելիքները, ակնկալիքները և մտավախությունները՝ կապված համայնքների խոշորացման գործընթացի հետ։