Վանաձոր ինֆոտուն․ վերաիմաստավորելով

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2021 թվականի օգոստոսից մեկնարկել է «Վանաձոր ԻնֆոՏուն․ Վերաիմաստավորելով» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզի երիտասարդների, ուսուցիչների և արվեստագետների կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր։

Ծրագրի խնդիրներն են՝

Խնդիր 1․ Աջակցել Լոռու մարզի հանրային տարածքների կառավարման ոլորտի բարելավմանը՝ քաղաքացիական և հետաքննական լրագրության ոլորտներում երիտասարդների կարողությունների զարգացմանը, շահերի բախման հնարավոր դեպքերի բացահայտման և հանրայնացման միջոցով։

Խնդիր 2․ Աջակցել երիտասարդների ստեղծարարության զարգացմանը՝ գրագողության բացառման և կրթության արդյունքների չափելիության բարձրացման համար։

Խնդիր 3․ Խթանել երիտասարդ արվեստագետների ինքնադրսևորումը՝ խորհրդային Վանաձորի վերաիմաստավորման և հանրայնացման միջոցով։

Խնդիր 4․ Խթանել Վանաձորում բռնության դեմ պայքարում երիտասարդների և ուսուցիչների ակտիվ սոցիալական դերակատարման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։

 

«Վանաձոր ԻնֆոՏուն․ վերաիմաստավորելով» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։