Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն առաջնորդությամբ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության և գործընկերությամբ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։

 

 

Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

 

Ծրագրի իրականացման տարածքային ծածկույթն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը՝  Շիրակը, Լոռին և Տավուշը։ Երեք մարզերից ընդգրկվել են Ախուրյան և Աշոցք, Ստեփանավան և Թումանյան, Իջևան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Ծրագրային մի քանի գործողություններ կիրականացվեն նաև Երևան քաղաքում՝  կապված ծրագրի փորձագիտական և տեխնիկական  աջակցության հետ։

 

Ծրագրի  Խնդիրներն են

  1. Բացահայտել երեք մարզերի թիրախային 6 համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների և փողոցների պահպանության, շահագործման և նորոգման, Աղբահանություն և սանիտարական մաքրման և Ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը,
  2. Վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով,
  3. Աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը,
  4. Բարձրացնել բնակչության մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը։