13 հունվար 2023
Ծրագրի վերջնանպատակն է՝ անտառային ռեսուրսների և կենսական էկոհամակարգային ծառայությունների պահպանումը տեղական կենսապահովման բարելավման համար:
Հիմնական նպատակը. Նպաստել Դսեղի եւ հարակից համայնքների տեղական բնակչության անտառից կախվածության նվազեցմանը ՝ էկոտուրիզմի ներուժի օգտագործման և էկոկրթության միջոցով:
Ծրագրի կոնկրետ արդյունքներն են՝
- Դսեղ, Դեբեդ, Վահագնի և Ձորագյուղ համայնքներում Էկո-գրավիչ տուրիստական ուղղությունները և ռեսուրսները քարտեզագրված են և ներառված տեղեկագրի մեջ
- Ձևավորված են՛՛Wildlife and Nature ՛՛ էկո ակումբներ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում, որոնք նպաստում են էկո- զգայուն և բնապահպանական դիրքորոշման ձևավորմանը
- Թիրախ համայնքում ձևավորված են զբոսաջրջային ենթակառուցվածքներ
- Դսեղ համայնքը շուկային ներկայացնլ որպես էկո, մշակութային, արկածային և պատմական զբոսաշրջության առավել հետաքրքիր վայր:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել Էկո-գրավիչ տուրիստական ուղղությունների և ռեսուրսների քարտեզագրում՝ ներգրավվելու համապատասխան հետաքրքրություններ ունեցող այցելուների: Ծրագիրը ուղղված է նաև ձևավորելու էկո- զգայուն և բնապահպանական դիրքորոշում հյուսիսային մարզերում բնակվող երիտասարդների շրջանում ՝ հիմնելով էկո-ակումբներ թիրախ համայնքներում: Միևնույն ժամանակ նպատակ ունենալով զանազանելու տնտեսական հնարավորությունները համայնքներում կզարգացնենք զբոսաշրջային ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ Դսեղը շուկային կներկայացնենք որպես էկոլոգիական, մշակութային, արկածային պատմական զբոսաշրջության համար առավել հետաքրքիր վայր: Այս նախագիծը կիրականացվի TUC /Տուրիզմի Ուրույն Կենտրոն/ զբոսաշրջային կենտրոնի կողմից, որը հանդիսանում է ՀԿ կենտրոնի ՀԿ –ի սոցիալական ձեռնարկությունը, որի եկամտի 20% -ը կուղղվի համայնքի խնդիրների լուծմանը:
«Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) ֆինասավորմամբ: