Հակազդել զարգացմամբ (CDp)

Ծրագրի նպատակն է նպաստել COVID-19 համաճարակի պատճառով եկամտի աղբյուրը կորցրած քաղաքացիների, հատկապես երիտասարդների տնտեսական կարգավիճակի բարելավմանը:

 

Ծրագրի խնդիրներն են

  • զարգացնել շահառուների կարողությունները ձեռնարկատիրության ոլորտում,
  • աջակցել առնվազն երկու բիզնես նախագծերի ստեղծմանը,
  • հրապարակել ծրագրի հաջողության պատմությունները:

 

Ծրագրի ուղղակի շահառուներն են Վանաձոր քաղաքում և հարակից բնակավայրերում ապրող, 18 տարեկանը լրացած 20 երիտասարդներ։

 

Ծրագրի արդյունքները

  • առնվազն 20 երիտասարդ կզարգացնեն իրենց գիտելիքները բիզնեսի ձևավորման, ռեսուրսների ներգրավման, հանրային ելույթների, բիզնեսի կառավարման ոլորտներում,
  • կստեղծվեն առնվազն 2 բիզնես նախագծեր։
  • Կհրապարակվեն ծրագրի հաջողության պատմությունները (ծրագրի վերաբերյալ կհրապարակվի առնվազն 1 առցանց տեղեկագիր, առնվազն մեկ ծրագրի մասին կհեռարձակվի տարածաշրջանային կամ տեղական հեռուստատեսության կողմից՝ երիտասարդ հաղթողների մասնակցությամբ, առնվազն երկու մեդիա նյութեր կպատրաստվեն երիտասարդների հաղթած բիզնես նախագծերի հաջողության պատմությունների մասին)։

 

«Հակազդել զարգացմամբ» ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։