13 հունվար 2023
«Կանայք հանուն լավ կառավարման» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում:
Ծրագրի նպատակն է՝ Խթանել թիրախ համայնքներում գենդերային հավասարակշիռ և կարիքահեն տեղական ինքնակառավարումը՝ համայնքային մասնակցային մոդելի ձևավորման միջոցով:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ գործողությունները՝
- Համայնքային կարիքների ուսումնասիրություն՝ նախաձեռնող խմբի կողմից,
- Նախաձեռնող խմբի անդամների կարողությունների զարգացում,
- Բացահայտված կարիքների ինտեգրում թիրախ համայնքների տարեկան աշխատանքային պլաններում,
- ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի միջոցով գյուղաբնակ կանանց համար ստեղծել բարենպաստ միջավայր՝ որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու նպատակով