13 հունվար 2023
«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն 2018 թվականի մարտից իրականացնում «Իրազեկ և պատասխանատու համայնք» ծրագիրը, ծրագրի գաղափարի մշակման համար հիմք է հանդիսացել ՀԿ Կենտրոնի կողմից 2017թ․-ին իրականացված «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագրի շրջանակներում պատրաստված հետազոտությունը :
Ծրագրի նպատակն է՝
Նպաստել ազդակիր՝ Ալավերդի, Ախթալա և Օձուն բազմաբնակավայր (խոշորացված) համայնքներում, ի դեմս Ալավերդի, Հաղպատ, Աքորի, Օձուն, Հագվի, Ախթալա և Շամլուղ բնակավայրերում կենսամիջավայրի բարելավմանը`բնապահպանական կրթության և նպատակային ծրագրերի խթանման միջոցով:
Ծրագրի խնդիրներն են՝
- Զարգացնել թիրախ 7 բնակավայրերում հանրության և համայնքահեն կազմակերպությունների` էկոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացման կարողությունները,
- Բարձրացնել թիրախ համայնքների հանրության և որոշում կայացնողների իրազեկությունը բնապահպ. խնդիրների և լուծումների վերաբերյալ,
- Բարձրացնել ազդակիր համայքների ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպ. ծրագրերի արդյունավետությունը։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով: