Թափանցիկ և Հասանելի Հանրային Միջոցներ

Ծրագրի  Վերջնանպատակն է խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբսիդիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցութային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը:

 

Հիմնական նպատակն է հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել  պետության /բոլոր 17 նախարարությունների կողմից  ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների, սուբսիդիաների, նվիրատվությունների ու ծառայությունների պատվիրակման մեխանիզմները:

 

Առանձնահատուկ նպատակներ

  1. Մոնիթորինգի ենթարկել բոլոր նախարարությունների կողմից 2017թ-ին ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհները, սուբսիդիաները, նվիրատվություններն ու պատվիրակված ծառայությունները /կարգը, գումարների չափը, հիմքը, ստացած կազմակերպությունները/:
  2. Մշակել մոնիթորինգի զեկույց, որը կարձանագրի դրամաշնորհների տրամադրման ոչ մրցութային, ոչ թափանցիկ գործընթացը:
  3. Մոնիթորինգի արդյունքները ներկայացնել շահագրգիռ կողմերին, մասնավորապես  ՔՀԿ ներին,  նախարարություններին, կառավարությանը և մշակել գործողությունների պլան:

 

 

 

«Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջոցով  գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:   

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: