Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ

Ծրագրի նպատակն է  նպաստել Վանաձոր քաղաքում և հարակից 4 գյուղական  համայնքներում էներգաարդյունավետության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:

Արդյունքները

  1. Վանաձոր քաղաքում ձևավորված են 10 «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»
  2. Բարձրացել են 10 «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի 50 դեռահասների գիտելիքները Էներգաարդյունավետության և հարակից թեմաների շուրջ, ինչպես նաև տեղեկատվական քարոզարշավների պլանավորման և իրականացման ոլորտներում:
  3. Առնվազն Վանաձորի 10 և հարակից 4 գյուղական համայնքների դպրոցներում  իրականացված են տեղեկատվական հանդիպումներ ավելի քան 500 դպրոցահասակների և ուսուցիչների հետ «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ»-ի կողմից հավասարը–հավասարին մեթոդով :
  4. Թիրախ համայնքներում/դպրոցներում իրականացված են էներգաարդյունավետության միջոցառումներ:
  5. Իրականացված է «էներգաարդյունավետ դպրոցների մրցույթ» Վանաձորում:
  6. Իրականացված է տեղեկատվական քարոզարշավ սոցիալական ցանցերով, մասնավորապես ԻնֆոՏուն ցանցերով:

 

 

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։