13 հունվար 2023
2020 ապրիլից ՀԿ Կենտրոնը Ոչ-առևտրյանի իրավունքի Եվրոպական կենտրոնի աջակցությամբ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, այն է՝ բարեգործության մշակույթի ուսումնասիրություն Հայաստանում որպես ՀԿ-ների այլընտրանքային ֆինանսավորման ձև։
Քաղաքականության հետազոտության շրջանակներում ՀԿ Կենտրոնը՝
- Կիրականացնի իրավական դաշտի ու քաղաքականությունների ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպությունների փորձառությունը, ինչպես նաև կքարտեզագրի այն խնդիրներն ու գործոնները, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում բարեգործության մշակույթի վրա,
- Կպատրաստի քաղաքականության ուսումնասիրության փաստաթուղթ առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում բարեգործության մշակույթի ու փորձի բարելավմանը,
- Կկազմակերպի քննարկում բացահայտումների ու առաջարկությունների շուրջ,
Մեթոդաբանությունը ներառում է առկա իրավական դաշտի ուսումնասիրություն, որոնք կարգավորում են ֆոնդհայթայթման տարբեր մեթոդներն ու մոտեցումները, կազմակերպություններից ու անհատներից, բանկային հաշիվներ բացելու հետ կապված պրակտիկան, հարցազրույցներ ու հարցումներ ՔՀԿ—ների ու նվիրատուների շրջանում։