ԱՐԱՀԵՏԻՑ ԱՐԱՀԵՏ՝ ԴԲԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների  զբոսաշրջությունը՝  համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:

 

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Թիրախ համայնքներում  արկածային-Էկո գրավչություն ուեցող  տուրիստական երթուղիների՝ հեծանվաարահետների և քայլարշավային արահետների,  քարտեզագրում՝ ներգրավվելու համապատասխան հետաքրքրություններ ունեցող այցելուների:
  2. Զարգացնել թիրախ համայնքների բնակավայրերի տեղական մարդկային ռեսուրսները՝ ուղեկցորդների վերապատրաստման միջոցով:
  3. Հանրայնացնել Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներից յուրաքանչյուրը որպես մեկ միասնական համայնք՝ բրենդավորմամբ և տուրիստական պրոդուկտների ներկայացմամբ: