Տեղի ունեցավ Թվային դրամահավաք թեմայով երկրորդ առցանց աշխատարանը

ՀԿ Կենտրոնի  «Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Թվային դրամահավաք․ տեսական գիտելիքից մինչև գործնական կիրառում» խորագրով առցանց  երկրորդ  աշխատարանը, որին  ներկա  էին  40-ից  ավել  ներկայացուցիչներ հիմնականում  ՔՀԿ դաշտից: Նախորդ հանդիպման ժամանակ  նրանց հանձնարարվեց ներկայացնել առցանց  ֆոնդահայթայթման  իրենց օրինակը:

Դասընթացի առաջին ընթացքում որոշ մասնակիցներ ներկայացրին իրենց առաջիկա ֆոնդհայթայթման ծրագիրը,այնուհետև դասընթացավարի հետ քննարկեցին և կատարեցին դիտարկումներ։ Այս դասընթացի ժամանակ ուշադրությունը կենտրոնացված էր թվային դրամահավաքի մոտեցումների վրա, թե ինչպիսի ծանուցումներ պետք է ուղարկել, ինչպես թիրախավորել լսարանը և ներկայացվեցին տարբեր առցանց հարթակներ, որոնց միջոցով թիրախ լսարաններին գտնելը կդառնա ավելի արդյունավետ։

 

 

         Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության    շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: