Մեկնարկել է տեղական ԲԿԳ-ի մոնիթորինգի հետազոտական աշխատանքները

Մեկնարկվել է «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացվող որակական, խորացված հարցազրույները։

Խորացաված/փորձագիտական հարցազրույցներին մասնակցում են տեղական բաղ Կառավարման Գործընկերության ցանցին միացած Հայաստանի երեք համայնքների տեղական ինքնակառավարման եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Արդեն իրականացվել են առաջին հինգ հարցազրույցները, որոնց մասնակցել են Վանաձորի համայնքապետարանի  Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ-ի նախագահ Գեւորգ Քոթանջյանը, Գյումրու համայնքապետարանից ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը եւ Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ  Մերի Հարությունյանը։

Խորացված հարցազրույցների ընթացքում քննարկվել է տեղական ԲԳԿ-ների աշխատանքային ֆորումների ձևավորման գործընթացները, այդ գործընթացի թափանցիկությունը, համայնքապետարանների ստանձնած հանձնառությունները, դրանց համապատասխանելիությունը ԲԳԿ արժեքներին եւ այլ։

 

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրնիրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից։

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրնիրականացվում է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ։ 

2011 թվականին կառավարության ղեկավարները և քաղաքացիական հասարակությանջատագովները համախմբվեցին՝ ստեղծելու եզակի գործընկերություն (ԲԿԳ), որը միավորում է այսհզոր ուժերին՝ խթանելու թափանցիկ, մասնակցային, ներառական և հաշվետու կառավարումը: ԲԿԳն ներառում է 76 երկիր և 104 տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնքներկայացնում են ավելի քան երկու միլիարդ մարդ, և հազարավոր քաղաքացիականհասարակության կազմակերպություններ»: