Հաղթահարելով բազմաչափ աղքատությունը՝ տեղական քաղաքականության ներդրմամբ Թումանյան համայնքում

2022 թվականից ի վեր՝ շուրջ մեկ տարի Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր համայնքում իրականացվում է «Մասնակցային բյուջետավարում տեղական մակարդակում» ծրագիրը, որն ուղղված է բազմաչափ աղքատության հաղթահարման նոր մոտեցման ստեղծմանը և դրա միջոցով նպաստելով խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը։

Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը մշակել է «Թումանյան բազմաբնակավայր համայնքում սոցիալական աջակցության նոր մոտեցման կիրառման վերաբերյալ» ընթացակարգը, որը խրախուսում է սոցիալապես խոցելի ընտանիքների տնտեսական գործունեությունը։ Ընթացակարգը հավանության է արժանացել Թումանյան բազմաբնակավայր համայնքի ավագանու անդամների կողմից՝ հաստատվելով նիստի ընթացքում։

Ընթացակարգի ընդունումից հետո խոցելի ընտանիքներից համայնքը ստացել է դիմումներ, որից հետ Թումանյան համայնքի սոցիալական աշխատողը մեկ ամիս շարունակ իրականացրել է ընտանիքների համալիր կարիքների գնահատում։

Սույն թվականի օգոստոսի 30-ին տեղի է ունեցել սոցիալական աջակցության ոլորտի մշտական հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ներկայացված դիմումները դիտարկելուց հետո ընտրվել են ինքնազբաղվածությանն ու ընտանիքների կյանքի որակի բարելավմանն ուղղված չորս նախագծեր Դսեղ, Քարինջ, Թումանյան բնակավայրերի ընտանիքներին՝ այն հեռանկարով, որ աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կբարելավի ընտանիքների սոցիալական դրությունը։

Թումանյան բնակավայրից Մանուշակ Մխիթարյանը լինելով վարսահարդար ցանկանում է ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել՝ ձեռք բերելով վարսահարդարման պարագաներ, որոնց միջոցով կկարողանա ընդլայնել մասնագիտական գործունեությունը և ավելացնել ընտանիքի եկամուտները։

Դսեղ գյուղից Արմենուհի Սարգսյանը նույնպես ցանկացել է ձեռք բերել վարսահարդարման պարագաներ՝ ընտանիքի սոցիալական կարգավիճակը ապահովելու համար՝ շեշտելով, որ գյուղում վարսահարդարի պահանջ կա։ Մանուշակ Մխիթարյանի հետ Թումանյանի համայնքապետարանը ձեռք է բերել համաձայնություն, ըստ որի պետք է 2 ամիս շարունակ անվճար հիմունքներով Արմենուհի Սարգսյանին սովորեցնի վարսահարդարություն։

Քարինջ գյուղից Վարդանյան Աիդայի ընտանիքի կենսական նվազագույն պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է գյուղի ընդհանուր ջրագծից ջրամատակարարում իրականցնել։

Դսեղ գյուղից Անուշ Ղազարյանի ներկայացված դիմումը այն մասին էր, որ կաթը մթերելու և վերամշակումը ընդլայնելու համար անհրաժեշտ է սառնարան, որը գյուղում առկա հյուրանոցային տնտեսություններում իրացնելու արտադրանքը, սրանով կկարգավորիվի ընտանիքի եկամուտները։

Դսեղ գյուղից ծրագրի շահառու Անուշ Սարգսյանը նշում է, որ «Ծրագրի շրջանակներում ձեռք բերված սառանարանից օգտվում ենք լիարժեք, որը հնարավորություն է տալիս կաթը սպառել ամբողջությամբ՝ վաճառելով Դսեղ գյուղի հյուրանոցային բիզնեսներին։ Նախկինում ստացված կաթի մի մասը սպառում էինք, իսկ մյուս մասը մնում էր ու թթվում, իսկ հիմա չսպառված կաթից պատասրտում ենք մածուն՝ վաճառելով տեղի հյուրանոցներին և հյուրատներին։ Ֆինանսական օգուտն ավելին է, քան նախկինում»։

 

Թումանյան բնակավայրից ծրագրի շահառու Մանուշակ Մխիթարյանը նշում է, որ ձեռք բերված սարքավորումները լիքարժեք բավարում են իրեն։ «Նախկինում գնված սարքավորումները անորակ էին և խափանվում էին, ինչը խնդիրներ էր առաջացնում ժամանակի կառավարման և սպառողների կողմից որակի ակնկալման համար։ Այս պահին սպառողների թվաքանակը կրկնապատկվել է և, եթե նախկինում 1 օրում սպասարկում էի 4-5 հաճախորդ, ապա հիմա՝ 8-10 հաճախորդ»։

Այսպիսով, ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված ծրագրի արդյունքում Թումանյան բազմաբնակավայր համայնքում բնակվող 4 ընտանիքներին տրվեց սոցիալական աջակցություն՝ ընդհանուր առմամբ 400․000 ՀՀ դրամի չափով, որն առաջիկայում ակնկավում է, որ կունենա ազդեցություն նրանց կյանքի որակի բարելավման վրա։

 

«Մասնակցային բյուջետավարում տեղական մակարդակում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից «Համայնքային աղքատությանհաղթահարում կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում էՀՌԿԿՀայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումիկողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոնը, և պարտադիր չէ, որ այնարտահայտի Եվրոպական միության տեսակետները: