Փնտրում ենք ՏՀՏ անվտանգության աուդիտի, վեբկայքի թարմացման և անվտանգ փաստաթղթաշրջանառության քաղաքականության մշակման փորձագետ

ՀԿ Կենտրոնը 2025-2026 թվականներին իրականացնում է կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել բազմաֆունկցիոնալ և անվտանգ կազմակերպական համակարգը։ Ծրագիրը ներառում է ֆինանսական կայունության գործողությունների պլանավորում և իրականացում, վճարովի ծառայությունների փաթեթների մշակում, ինչպես նաև դրամահավաքային արշավների ստեղծում և առաջխաղացում։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ՀԿ Կենտրոնի թվային և տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու մի շարք գործողություններ։ Այս ամբողջ գործընթացը միտված է բարձրացնելու կազմակերպության տեսանելիությունը, հանրային կապերի արդյունավետությունը և ֆինանսական անկախությունը: «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն սույն աջակցությունը ստանում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) կազմակերպության կողմից իրականացվող «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակներում՝ քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների կարողությունների զարգացման դրամաշնորհի շրջանակներում։

«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող 36 ամսյա ծրագիր է, որը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին։ Ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում նպաստել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների ձևավորմանը և զարգացնել քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին և քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաև կազմակերպելով մշակութային և ցանցային միջոցառումներ։

Այս առաջադրանքով ՀԿ Կենտրոնը նպատակ ունի ապահովել կազմակերպության թվային ենթակառուցվածքի անվտանգ, կայուն և համապատասխան գործունեությունը՝ իրականացնելով՝
• Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) անվտանգության համապարփակ աուդիտ,
• ՏՀՏ Անվտանգության փաստաթղթերի (protocols) և քաղաքականությունների մշակում/կարգավորում,
• ՀԿ Կենտրոնի www.ngoc.am պաշտոնական կայքի թարմացում և անվտանգության բարձրացում,
• Անվտանգ փաստաթղթաշրջանառության քաղաքականության և ընթացակարգերի մշակում։

 

Մանրամասները և դիմելու կարգը ներկայացված է աշխատանքի տեխնիկական նկարագրում։

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձինք կարող են տրամադրել իրենց հայտերը հետևյալ փաթեթով՝ մինչև հոկտեմբերի 15ը, ժամը 23:59-ն.

  1. Հետաքրքրության նամակ (ներկայացնելով առաջադրանքի կատարման մոտեցումը, նախկին փորձառությունը),
  2. Ինքնակենսագրական (CV),
  3. Գնային առաջարկ՝ հարկերը ներառյալ,
  4. Նախկին նմանատիպ փորձի օրինակներ։

Հայտերի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@ngoc.am էլ. Փոստի հասցեին։

Նամակի Թեմա տողում նշել «ՏՀՏ մասնագետ»։