«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Գերմանիայի Դաշնայինհանրապետության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «CSOs4SLD: ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրիշրջանակներում, «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերությաներկրներում» ծրագրի շահառու կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի շրջանում հայտարարված փակ դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ սեպտեմբերի 12-ին և 14-ին կազմակերպել էր առցանց տեղեկատվական հանդիպումներ։
Տեղեկատվական հանդիպումների ընթացքում ՀԿ Կենտրոնի թիմը շահառու ՔՀԿ-ների և նախաձեռնող խմբերի շուրջ 57 ներկայացուցիչներին ներկայացրեց դրամաշնորհի դիմելու կարգը, հայտադիմումի փաթեթի ձևաչափերը և դրանց տեխնիկական լրացման մոտեցումները։
Առաջիկայում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը ՀԿ Կենտրոնը շահառու ՔՀԿ-ների և նախաձեռնող խմբերի համար կկազմակերպի ծրագրային առաջարկ գրելու և ֆինանսական պլանավորման թեմաներով դասընթացներ, որոնք կօգնեն շահառու ՔՀԿ-ներին և նախաձեռնող խմբերինհայտեր կազմելու գործընթացում։
«CSOs4SLD։ ՔՀԿ–ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և համաֆինանսավորվում ԵՄ կողմից։