Քաղաքացիության ինդեքսի ելակետային հետազոտությունը ներկայացնում է «քաղաքացիության զգացողության» պատկերը Ախուրյան համայնքում:
Մենք «քաղաքացիության զգացողությունը» մեկնաբանում ենք որպես զգացմունքների եւ սոցիալական նորմերի խառնուրդ, որը ներառում է համայնքին պատկանելու զգացումը, դրա պատշաճ գործառնության եւ ապագա զարգացման համար պատասխանատվության զգացումը, ինչպես նաեւ համայնքի անդամների եւ հաստատությունների վստահելիությունը եւ դրանց նկատմամբ վստահությունը՝ որպես համագործակցության նախապայման։
Նոյեմբերի 27-ին Ախուրյան բազմաբնակավայր համայնքի Վահրամաբերդ բնակավայրում տեղիունեցավ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված «Քաղաքացիության ինդեքս» հետազոտության արդյունքների ներկայացումը։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ով կարևորեց ինդեքսի իրականացումն ու քննարկումը հետազոտական համայնքի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ։
Հետազոտական թիմի ղեկավար Հասմիկ Թամամյանը ներկայացնելով հետազոտական արդյունքները, նշեց, որ հանդիպումը լավ հնարավորություն է համատեղ խոսելու քաղաքացիության զգացողության ընկալումների մասին լայն համատեքստում՝ Ախուրյան համայնքի օրինակով։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության ներկայացուցիչ Եղիազար Դավթյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀՀ-ում գործող հետազոտական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայիժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։