Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործընթացները հիմնված են թափանցիկության, հանրային մասնակցության և հաշվետվողականության սկզբունքների վրա։ Այս սկզբունքների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն հավակնոտ պարտավորությունների ձևավորում, այլև դրանց իրականացման շարունակական մոնիթորինգ, գնահատում և ուսուցման մեխանիզմների ներդրում։ Հենց այս նպատակով է մշակվել սույն ուղեցույցը, որը ներկայացնում է ԲԿԳ Տեղական գործընթացներում մոնիթորինգի մարմինների գործունեության հիմնական մոտեցումները, գործառույթները և գնահատման մեթոդաբանությունը։
Ուղեցույցը հիմնված է ԲԿԳ Անկախ Հաշվետվության Մեխանիզմի (ԱՀԿ) կողմից մշակված միջազգային չափանիշների և գործնական մոտեցումների վրա՝ հարմարեցված տեղական համատեքստին և Հայաստանում ԲԿԳ գործընթացների իրականացման փորձին։
Այն նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մոնիթորինգ իրականացնող մասնագետների և ԲԿԳ գործընթացում ներգրավված այլ շահակիցների համար՝ որպես գործնական ձեռնարկ՝ համաստեղծման, պարտավորությունների իրականացման և արդյունքների գնահատման գործընթացներում արդյունավետ մասնակցություն ապահովելու նպատակով։
Այս ձեռնարկը մշակվել է «Unlocking Progress․ Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։