Հաշվետվությունը ներկայացնում է ՀԿ Կենտրոնի 2024 թվականի գործունեությունը։ 1994 թվականից գործող կազմակերպությունն իր աշխատանքը շարունակել է մասնակցային ժողովրդավարության զարգացման չորս ուղղությամբ՝ քաղաքացիների ուղղակի մասնակցություն, քաղաքացիական կրթություն և հզորացում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքացիական հասարակության զարգացում։
Տարվա ընթացքում ՀԿ Կենտրոնն իրականացրել է 12 ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում։ Դրանց շրջանակում աջակցություն է ցուցաբերվել տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը, տրամադրվել են ենթադրամաշնորհներ նորաստեղծ ՀԿ-ներին և նախաձեռնող խմբերին, իրականացվել է համայնքային զարգացման կլաստերային ծրագրեր։ Ծրագրերի թիրախում են եղել նաև երիտասարդները, կանայք և համայնքները՝ քաղաքացիական կրթության, մեդիագրագիտության, աշխատանքային իրավունքների իրազեկման, տեղական ինքնակառավարման մոնիտորինգի և բարեվարքության խթանման ուղղություններով։
Հաշվետվությունում ներկայացված են նաև տարվա ընթացքում մշակված կրթական, վերլուծական և տեղեկատվական նյութերը, կազմակերպության գործընկերները, աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը, սեփական նախաձեռնությամբ անցկացված միջոցառումները և ֆինանսական ամփոփ վերլուծությունը։ Հաշվետու տարում մեկնարկել է նաև 2025–2030 թվականների ռազմավարական պլանի մշակման գործընթացը։