«Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը, որը մշակել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, պաշտոնապես երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026թ. օգոստոսի 10-ի հրամանով։
Սա նշանակում է, որ այսուհետ Հայաստանի հանրակրթական դպրոցները կարող են պաշտոնապես ներդնել ԴՄԲ-ն՝ սովորողներին հնարավորություն տալով գործնականում սովորել՝
- բացահայտել դպրոցի կարիքները,
- մշակել ու ներկայացնել սեփական նախագծերը,
- կազմել իրատեսական բյուջե,
- քվեարկել և իրականացնել ընտրված նախաձեռնությունները։
Ուրախ ենք, որ ևս մեկ քայլ ենք արել դեպի ակտիվ քաղաքացիության և մասնակցային կրթության զարգացումը։
Առաջիկայում կկիսվենք ծրագրի ներդրման մանրամասներով։