Տեղի ունեցան կանանց աշխատանքային իրավունքի թեմայով դասընթացներ

Հունվարի 19-ին և 20-ին Լոռու մարզում կրթության և սպասարկման ոլորտներում աշխատող կանանց և աղջիկների համար EmpowerHER. Լոռու մարզում Աշխատանքային իրավունքների նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էր տեղեկատվական դասընթաց։
Դասընթացներին մասնակցել են ավելի քան 60 կանայք և աղջիկներ Լոռու մարզի տարբեր համայնքներից։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներին աշխատաշուկայում, ուսումնասիրել են Հայաստանի օրենսդրության կարգավորումներին՝ կապված գենդերային հիմքով խտրականության հետ, մասնավորապես՝ աշխատանքային հարաբերություններում։

Սպասարկման ոլորտում աշխատող Տ.Մ.-ն, նշում է, որ իր համար կարևոր էր իմանալը հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունքի մասին։ «Մենք՝ կանայքս, յուրաքանչյուր բնագավառում կարող ենք և ազատ ենք աշխատելու»,- նշում է նա։

Դասընթացների ավարտին ինտերակտիվ քննարկման միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու վարձատրվող և չվարձատրվող աշխատանքին ու դրանց կատարման ծավալներին, որոնք կնոջ համար ստեղծում են ավելի մեծ ծավալի «բեռ», քան տղամարդու։

 

 

«EmpowerHER. Լոռու մարզում Աշխատանքային իրավունքների նախաձեռնությունը» իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։