«Բաց տարածք» ֆորում «Երկխոսություն առաջընթացի համար» խորագրով

2025 թվականի մայիսի 7-8-ին կայացավ երկօրյա համաժողով, որը կազմակերպվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության աջակցությամբ։ «ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումը կրում էր «Երկխոսություն առաջընթացի համար» խորագիրը և անցկացվեց «Բաց տարածք» մեթոդով։

 

Միջոցառման նպատակն էր ստեղծել հաղորդակցության, երկխոսության և համատեղ աշխատանքի հարթակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական կառույցների, մասնավոր սեկտորի, լրատվամիջոցների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար։ Ֆորումը հնարավորություն տվեց տարբեր ոլորտների մասնակիցներին բաց, մասնակցային ձևաչափով քննարկելու ոլորտների միջև համագործակցության խոչընդոտները, փոխանակվելու փորձով և ձևավորելու համատեղ լուծումների առաջարկներ։

Ֆորումի առաջին օրը հատուկ ելույթով հանդես եկավ ՔՀԿ ոլորտի հետազոտող Տաթևիկ Մարգարյանը՝ անդրադառնալով ՔՀԿ միջավայրին և համագործակցությանը վերաբերվող խնդիրներին և հնարավորություններին, որոնք բացահայտվել են իրականացված հետազոտությունների ընթացքում։

Օրվա ընթացքում անցկացվեցին երկու ակտիվ սեսիաներ, որտեղ մասնակիցները խմբերում քննարկեցին իրենց կողմից առաջարկված թեմաները՝ համախմբվելով համախոհների շուրջ և ստեղծելով կապեր հետագա համագործակցության համար։

Երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ներկայացրեցին քննարկումների արդյունքները և ծանոթացան իրենց քննարկումների հիման վրա մշակված ձեռնարկին։ Այնուհետև կազմակերպվեց պանելային քննարկում «Միջոլորտային համագործակցություն և երկխոսություն» թեմայով, որտեղ քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց դիտարկումները և կիսվեցին լավ փորձերով։

 

Միջոցառումը կազմակերպվել է «ՔՀԿների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրային բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության զարգացում Արևելյան Գործընկերությաներկրներում» ծրագրի շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմիցծառայություն մատուցման շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից ԳերմանիայիԴաշնային Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։