«Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի ներքո իրականացվող ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում ծրագրային բաղադրիչի ներքո ս․թ մայիսի 22-23-ին Աղվերանում կայացավ ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հերթական դասընթացը։
Նախադեպային դասընթացը վերաբերում էր արդի թվային գործիքներին՝ որպես ՔՀԿ-ների տեսանելիության միջոց և կոմերցիոն համագործացկություններին, դասընթացը վարեցին ոլորտի առաջատար մասնագետներ Աշոտ Բարսեղյանը և Արման Նալբանդյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ՔՀԿ-ների տեսանելիության բարձրացմանն ուղղված տարբեր թվային գործիքակազմերին, թվային գործիքների ձեռք բերմանն ուղղված տարբեր թվային դրամաշնորհներին և կոմերցիոն համագործակցությունների առանձնահատկությունների հետ։
ՔՀԿ–ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման սույն ծառայությունները մատուցվումեն «ՀԿԿենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից։