Նորություն

Result 288

Հյուրեր ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակից

Հյուրընկալել էինք մեր գործընկերներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի և Հայաստանյան գրասենյակներից։ Մայիսի 15-ին CapSloc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպվող համայնքային հերթական ֆորումի ընթացքում հյուրընկալել էինք Վաշինգթոնում Հայաստանի Համայնքային զարգացման ծրագրերի համար պատասխանատու Քոլին Բրեյդին, ԱՄՆ ՄԶԳ Ներառական աճի, գործընկերության և նորարության բյուրոյի Գիտելիքի կառավարման առաջատար պատասխանատու Վեն Քռեյդլին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի […]

Տեսնել ավելին

ՔՀԿ շուրջ 110 ներկայացուցիչներ մասնակցել են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման դասընթացների առաջին փուլին

Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից իրականացվող«Քաղաքացիական Հասարակության Հզորացում Արևելյան Գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում իրականցվեց ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացում ծրագրի առաջին բաղադրիչի առաջին մասը։ Ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ն հանդես է գալիս որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասով ծառայություն մատուցող կառույց։ Մարտ-ապրիլ ամիսներին Աղվերանում ՔՀԿ շուրջ 110 ներկայացուցիչներ մասնակցեցին ռազմավարական պլանավորման […]

Տեսնել ավելին

ՔՀԿ-ների փորձի փոխանակման ֆորում

 Ապրիլի 9-10-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կառույցների փորձի փոխանակման ֆորումը, որը նախաձեռնվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ֆորումի նպատակն էր Նպաստել համայնքահեն կազմակերպությունների և փորձառու ՔՀԿ-ների միջև երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։ Ֆորումի ընթացքում ՀՀ մարզային համայնքներում […]

Տեսնել ավելին

Մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ Ախուրյանի երիտասարդների համար

«Քանի որ լավ եմ նկարում, որոշել էի դառնալ նկարչուհի, իսկ այս աշխատարանին մասնակցելուցհետո ավելի կոնկրետացավ մասնագիտական ընտրությունս և արդեն գրեթե վստահ եմ, որկշարունակեմ նկարել, բայց նաև թվային դաշտում, որպես թվային դիզայներ»,- նշում է Ջրառատ գյուղից 16-ամյա Մելինեն։ Ապրիլի 6-ին «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացնող կառույցները համագործակցելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական […]

Տեսնել ավելին

Պաշտոնապես տրվեց ԷՐԱԶՄՈՒՍ+ԾՐԱԳՐԻ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի մեկնարկը

Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիսավորությամբ ազդարարվեց Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի համար անչափ կարևոր՝ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախագծի բացման արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայաստանյան, վրաց և եվրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, նախկին և ներկայիս ուսանողներ: […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ քննարկում Ախուրյան համայնքի բնակավայրերում համայնքային զարգացման կենտրոնների ստեղծման վերաբերյալ

Մարտի 4-ին Ախուրյան համայնքում տեղի ունեցավ քննարկում ԱՄՆ Միջազգայինզարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում բնակավայրերում համայնքային զարգացմանկենտրոնների ստեղծման վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀԿ Կենտրոնի նախագահ և CapSLoc ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանն ու CapSLoc ծրագրի համընկերությանանդամ կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցան կանանց աշխատանքային իրավունքի թեմայով դասընթացներ

Հունվարի 19-ին և 20-ին Լոռու մարզում կրթության և սպասարկման ոլորտներում աշխատող կանանց և աղջիկների համար EmpowerHER. Լոռու մարզում Աշխատանքային իրավունքների նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էր տեղեկատվական դասընթաց։ Դասընթացներին մասնակցել են ավելի քան 60 կանայք և աղջիկներ Լոռու մարզի տարբեր համայնքներից։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներին աշխատաշուկայում, ուսումնասիրել են Հայաստանի օրենսդրության […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ երկրորդ ՖԽ քննարկումը տեղական ԲԿԳ մոնիթորինգի նպատակով

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ ֆոկուս խմբային քննարկումը Վանաձոր քաղաքում։  Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, «Վիննեթ Վանաձոր» ՀԿ-ի, «Լուսաստղ» ԲՀԿ-ի, «Մենք» ՀԿ-ի, «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ի ներկայացուցիչները։ Ֆոկուս խմբային քննարկմանը անդրադարձ կատարվեց Վանաձոր-Գյումրի քաղաքների Բաց Կառավարման Գործընկերության նախաձեռնության գործողությունների ծրագրին, մասնավորապես, «Տեղական […]

Տեսնել ավելին