Հյուրեր ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակից

Հյուրընկալել էինք մեր գործընկերներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի և Հայաստանյան գրասենյակներից։
Մայիսի 15-ին CapSloc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի շրջանակներում կազմակերպվող համայնքային հերթական ֆորումի ընթացքում հյուրընկալել էինք Վաշինգթոնում Հայաստանի Համայնքային զարգացման ծրագրերի համար պատասխանատու Քոլին Բրեյդին, ԱՄՆ ՄԶԳ Ներառական աճի, գործընկերության և նորարության բյուրոյի Գիտելիքի կառավարման առաջատար պատասխանատու Վեն Քռեյդլին, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի ծրագրի կառավարման/ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանին և այլ գործընկերների։
Այցի ընթացքում հյուրերի հետ քննարկեցինք համայնքային զարգացման ծրագրերի ու դրանց ազդեցության կարևորությունը։ Հյուրերը հնարավորություն ունեցան զրուցելու նաև Ախուրյան համայնքում ձևավորված Համայնքային առաջնորդների թիմի անդամների հետ։