Result 293
Շատ շուտով պատրաստ կլինի «Թափանցիկ և հասանելի հանրային միջոցներ» ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը: Հետազոտությունը ներառում է նախարարությունների կողմից 2016-2017 թթ-ներին քաղաքացիական հասարակության կառույցներին (ՔՀԿ) տրամադրված դրամական միջոցների (նվիրատվություններ, սուբսիդիաներ, դրամաշնորհներ, պատվիրակված ծառայություններ) պատվիրակման կարգի և մեխանիզմների, արդյունքների և կատարողականի ուսումնասիրությունը: Մինչ օրս ուսումնասիրվել են ՔՀԿ-ներին դրամական միջոցների հատկացման օրենսդրական հիմքերը, հարցումներ են […]
🔎 #Հարցում Վանաձորի 15-35 տարեկան երիտասարդների շրջանում 🔗 Հարցման հղում՝ http://bit.do/Vanadzor-Youth-Policy Սիրելի #երիտասարդ, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձորի Համայնքապետարանի հետ համատեղ և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի հետ համագործակցաբար նախաձեռնել են «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է #սույն_հարցումըՎանաձոր համայնքի երիտասարդների շրջանում` բացահայտելու երիտասարդների խնդիրները` դրանց լուծմանն ուղղված երիտասարդական քաղաքականության #ռազմավարության մշակման նպատակով: 📌 Խնդրում ենք […]
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Օրակարգի հարցը՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ նոր խմբագրությամբ նախագիծը, ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նիստին մասնակցել է […]
Մարտի 12-13-ին ՀԿ Կենտրոնի աշխատակիցներ Մհեր Սանթոյանը, Վահե Խաչիկյանը և գործընկեր ՏԻՄ հանդիսացող Վանաձորի Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Շուշանիկ Հարությունյանը մասնակցում էին «Սոցիալական գործընկերություն էներգաարդյունավետության շրջանակներում» թեմայով դասընթացին։ Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․ Ի՞նչ է սոցիալական գործընկերությունը ՏԻՄ-երի և ՀԿ-ների միջև։ Եվրոպական փորձի ներկայացում։ Համաձայնության հուշագիր կազմելու […]
ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և ծրագրերի ղեկավար Սյուզան Հովսեփյանը փետրվարի 22-24-ը Գյումրիում մասնակցել են «ՀամաԶարԿ» Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովին։ ՀամաԶարԿ Կոալիցիայի նպատակներն են. բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ամրապնդմանը նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և […]
Փետրվարի 13-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղ ունեցավ «Դասընթաց դասընթացավարների համար (TOT)» թեմայով դասընթաց՝ 2 խմբերի համար։ Դասընթացների ընթացքում դասընթացավար Լիլիթ Սինդոյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերն ու դրանց կարևորությունը։ Ապա խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին դասընթացավարի իրենց ընկալմամբ ճիշտ կերպարն ու կազմեցին դասընթացի հակիրճ մոդուլ-օրինակ։ Դասընթացի երկու խմբերում միասին ընդհանուր առմամբ […]
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագիրը` Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: 2018 թվականի փետրվարից սկսած Վանաձորում կառուցվող թիվ 7 […]
Փետրվարի 8-ին և 11-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Էներգաաուդիտ» թեմայով դասընթաց 2 խմբերի համար։ Դասընթացավար, քիմիական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց էներգիայի արդյունավետ օգտագործման ուղիները, դրանց ճիշտ գնահատման մեթոդներն ու աուդիտ իրականացնելու հմտությունները։ Դասընթացներին ըդհանուր առմամբ մասնակցել են 70-ից ավելի դպրոցականներ Վանաձորի թվով 12 դպրոցներից։ «Դպրոցական […]