Տեղի ունեցավ «Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով դասընթաց

Փետրվարի 13-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղ ունեցավ «Դասընթաց դասընթացավարների համար (TOT)» թեմայով դասընթաց՝ 2 խմբերի համար։
Դասընթացների ընթացքում դասընթացավար Լիլիթ Սինդոյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերն ու դրանց կարևորությունը։ Ապա խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրեցին դասընթացավարի իրենց ընկալմամբ ճիշտ կերպարն ու կազմեցին դասընթացի հակիրճ մոդուլ-օրինակ։

 

Դասընթացի երկու խմբերում միասին ընդհանուր առմամբ մասակցել են շուրջ 70 դպրոցահասակ երեխաներ Վանաձորի թվով 12 դպրոցներից։

 

 

«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։