Նորություն

Result 292

Տեղի ունեցով տեղեկատվական հանդիպում ՀաՄաՏեղ ծրագրի մասնակիցների հետ

Հունիսի 13-ին տեղի ունեցավ տեղեկատվական առցանց հանդիպում ՀԿ Կենտրոնի ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում հայտարարված մասնակիցների հավաքագրման արդյունքում ընտրված մասնակիցների հետ։   Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀԿ Կենտրոնի պատմությունն ու Վանաձոր ԻնֆոՏան առաքելությունը, ապա մասնակիցները ծանոթացան ՀաՄաՏեղ բաղադրիչով իրականացվող միջոցառումներին, դրանց նպատակներին ու ակնկալվող գործողությունները։   Ընտրված մասնակիցները հարցեր հղեցին ծրագրի ղեկավար Վահե Խաչիկյանին կապված առաջիկա անելիքների հետ։

Տեսնել ավելին

Կարծիքներ ՀՄՏԱՐԱՆ-ի մասնակիցներից

ՀԿ Կենտրոնն իր Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում մայիս ամսվա ընթացքում կազմակերպել էր առցանց ՀՄՏԱՐԱՆ Լոռու մարզի ՏԻՄ-երի, դրանց ենթակայության հիմնարկների և պետական կառույցների աշխատակիցների համար։   «Հմտարան»-ի նպատակն էր՝ զարգացնել տեղական և պետական կառավարման համակարգերում և դրանց ենթակայության հիմնարկներում աշխատող կառույցներում ներգրավված մարդկանց կարողությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության ոլորտներում։     Այստեղ ձեզ ենք ներկայացնում մասնակիցների կարծիքները ՀՄՏԱՐԱՆ-ի մասին․ […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ երկրորդ առցանց ՀՄՏԱՐԱՆ-ը

Մասնակիցներն այսօր ծանոթացան ու քննարկեցին «Ինչպե՞ս վիզուալիզացնել նյութերը, պատրաստել պաստառներ եւ ինֆոգրաֆիկաներ» թեման։       Առցանց հանդիպման ընթացքում Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց մի շարք առցանց գործիքներ, որոնք կարող են ավելի տեսանելի և աչքին հաճելի դարձնել աշխատանքը։ Մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով զարգացրեցին իրենց հշտությունները և պատրաստեցին պաստառների սևագիր տարբերակներ, որոնց քննարկման միջոցով […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ առաջին առցանց ՀՄՏԱՐԱՆ-ը

  Մասնակիցներն այսօր ծանոթացան ու քննարկեցին «Ինչպե՞ս առավել արդյունավետ օգտագործել google-ի հնարավորությունները» թեման։       Առցանց հանդիպման ընթացքում Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց google համակարգի մի շարք հնարավորությունները, որոնց կիրառմամբ աշխատանքը կարող է դառնալ ավելի հարմարավետ և հեշտ։ Մասնավորապես ներկայացվեց gmail, drive, doc, forms, calendar և contact հնարավորությունները և դրանց նրբությունները։   […]

Տեսնել ավելին

Հրապարակվել է «Բացահայտելով Լոռին․․․» տեղեկագիրքը

Սույն տեղեկագիրը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ՀԿ Կենտրոն) կողմից՝ «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում:   Ծրագիրը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ:   Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Դսեղի եւ հարակից […]

Տեսնել ավելին

«Համայնքային կարիքի գնահատման մեթոդներ» թեմայով NGO online Academy

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից նախաձեռված NGO online Academy-ի երկրորդ դասընթացը «Համայնքային կարիքի գնահատման մեթոդներ» թեմայով։ Խոսվեց Համայնքային զարգացման համատեքստում կարիքահեն նախաձեռնւթյունների մասին, ինչպես նաև մասնակիցները ծանոթացան համայնքի կարիքների գնահատման հնարավոր մեթոդների հետ:   Դասընթացը վարում էր ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։       Նկատի ունենալով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունը և COVID-19 համաճարակով […]

Տեսնել ավելին

Տեղի ունեցավ հակակոռուպցիոն թեմայով աշխատաժողովը

«Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով       Սույն թվականի փետրվարի 12-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա […]

Տեսնել ավելին

Արփինե Հակոբյանի ելույթը

ՀԿ Կենտրոնի և ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը ելույթ է ունեցել «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովի ժամանակ։   Ուրախ եմ ողջունելու բոլորիդ  «ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի»  անունից:  Այսօրվա հանդիպումը և Ձեր մասնակցությունը  վերստին հաստատում է […]

Տեսնել ավելին