«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կարիքների համար հայտարարվում է հետևյալ ծառայությունների/ապրանքների ձեռքբերման գնահարցման մրցույթ.
- Տաքսի ծառայություն – Bidding-Form-Taxi
- Գրենական պարագաների ձեռքբերում – Bidding Form – Supply
- Տպագրություն – Bidding Form – Printing
- Ընդմիջման (ճաշ և սուրճ) կազմակերպման ծառայությունների ձեռքբերում- Bidding Form – Lunch and coffee break
- Հյուրանոցային (գիշերակաց, սնունդ, կոնֆերանս դահլիճ) ծառայությունների ձեռքբերում – Bidding-Form-hotel
- Կոնֆերանս դահլիճ /հանդիպումների սրահ – Bidding-Form-conference-hall
Գնահարցման մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են լրացնել կից ձևաթուղթը/երը և վերջիններիս էլեկտրոնային տարբերակներն ուղարկել ngoc.csd.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն ուղարկել հետևյալ հասցեով` ք. Վանաձոր, Խորենացի 6/1, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, մինչև 15–ը փետրվարի, 2025թ.:
Մրցույթին մասնակցելու և/կամ ձևաթղթերի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀԿ Կենտրոն` +374-91 743315 հեռախոսահամարով: