Իրազեկման հանդիպումներ Ախուրյան համայնքում

Ախուրյան բազմաբնակավայր համայնքում ապրիլ և մայիս ամիսներին մեր գործընկերները կազմակերպել են տեղեկատվական հանդիպումներ «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում»  ծրագրի շահագրգիռ կողմերի՝ բնակիչների, բիզնեսների ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների ներգրավմամբ։

CapSLoc համընկերության անդամ «Կանայք հանուն զարգացման» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ների կողմից արիլի 20-ից մինչև մայիսի 5-ը Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել է ծրագրի նպատակը, առաջիկա գործողություններն ու հնարավորությունները, որոնք առկա են ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի բնակիչների համար։

 

«Առերես հանդիպումը տալիս է մեծ կենսական էներգիա, իսկ շփումը  հաղորդում է վստահություն: Ընդհանուր առմամբ ծրագրիը շատ կարևոր է համայնքի ու բնակավայրի համար: Կարևորում եմ նաև իմ երկարամյա փորձի և գիտելիքների փոխանցումը համագյուղացիներին ի շահ մեր բնակավայրի զարգացմանն ուղղված նոր գաղափարների և ծրագրերի իրագործման», Գագիկ Վահրադյան, մեղվաբույծ, գյուղատնտես

 

Հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվել են բնակավայրերի վարչական կենտրոնների և դպրոցների հետ համագործակցությամբ ներկայացվել է նաև համայնքային բնակավայրերում նախատեսվող «Համայնքային առաջնորդների թիմի» ձևավորման գործընթացն ու անդամակցության կարգը, տրամադրվել հայտի լրացման հղումն ու տեղում կազմակերպել մասնակիցների գրանցման գործընթացի աջակցություն: ՀԱԹ անդամության հավաքագրման նպատակով կրկնակի այցեր են կազմակերպվել այն բնակավայրեր, որտեղից առավել քիչ են եղել դիմորդները։

 

 

«Ցանկացած ծրագիր էլ կարևոր է համայնքի զարգացման գործում, առաջնթաց և ակտիվություն է բերում մարդկանց կյանքում:  Ես որպես ՏԻՄ ներկայացուցիչ բոլոր ծրագրերն էլ կարևորում եմ և աջակցում իմ հնարավորության սահմանում»- Հասմիկ Առաքելյան, Շիրակ ՋՕԸ-ի աշխատակից

 

Ընդհանուր առմամբ CapSLoc համընկերության կողմից կազմակել է 43 տեղեկատվական հանդիպում, որոնց մասնակցել է շուրջ 500 մարդ։

 

 

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։