Տեղի ունեցավ Լոռու ԳԱԽ անդամների առցանց հանդիպումը

Փետրվարի 13-ին ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցում հանուն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման․ Լոռի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գյուղական ակտիվ խմբի (ԳԱԽ) անդամների հետ առցանց հանդիպում։
Հանդիպմանը ներկա էին թիրախ 7 բնակավայրերի՝ Մարց, Լորուտ, Ահնիձոր, Դսեղ, Դեբետ, Մարհգահովիտ և Եղեգնուտ ԳԱԽ ներկայացուցիչները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆինանսական մասնակցային մոտեցման ծրագրի համակարգող Սյուզան Հովսեփյանը, ով հանդիպմանը ներկա գտնվող ԳԱԽ անդամներին շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի թիմին աջակցելու և գյուղի բնակիչների ակտիվ մասկացությունը ապահովելու համար։

Ապա Լոռու մարզի ֆասիլիտատոր Վահե Խաչիկյանը ներկայացրեց տարածաշրջանային աշխատանքային խմբի (ՏԱԽ) երկրորդ նիստին ընդունված որոշումների մասին և ներկայացրեց փետրվար, մարտ ամիսներին ընթացող՝ «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի վերջնաժամկետների և մանրամասների մասին։

ԳԱԽ անդամները հանդիպման ընթացքում հղեցին գյուղացիների կողմից առաջացած հարցերը, որոնք ծրագրային թիմի անդամների կողմից ստացան հստակ պատասխաններ։

 

 

Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) նպատակն է՝ ստեղծել անկախ զարգացող գործընթացներ, որոնք կլինեն կառուցողական, ընդգրկուն և խորը մասնակցային՝ ընտանիքի, համայնքի և տարածաշրջանի մակարդակներում:

Սույն միջոցառումը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։