Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ ֆոկուս խմբային քննարկումը Վանաձոր քաղաքում։
Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, «Վիննեթ Վանաձոր» ՀԿ-ի, «Լուսաստղ» ԲՀԿ-ի, «Մենք» ՀԿ-ի, «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ի ներկայացուցիչները։
Ֆոկուս խմբային քննարկմանը անդրադարձ կատարվեց Վանաձոր-Գյումրի քաղաքների Բաց Կառավարման Գործընկերության նախաձեռնության գործողությունների ծրագրին, մասնավորապես, «Տեղական ԲԿԳ» գործողությունների ծրագրի շրջանակում Վանաձոր քաղաքի ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև դրանցում հասարակական ոլորտում ներգրավվածությանը։
ԲԿԳ հանձնառություններն են՝
- Համայնքային ռեսուրսների թափանցիկ կառավարում
- Ինտերակտիվ բյուջեի ներդնում.
Համայնքային բյուջեի թափանցիկության մակարդակի բարելավում՝ «բաց տվյալների»սկզբունքի հիման վրա:
- Տեղեկատվության ապահովում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքայինկառույցների հասանելիության վերաբերյալ
- Համայնքի զարգացման ծրագրի ինտերակտիվ էկրանի տեղադրում Վանաձորում և Գյումրիում
- Քաղաքային «կանաչ» տրանսպորտ ապահովում։
Այս պահին «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացվում է տեղական գործողությունների պլանի պարտավորությունների գնահատում Երևան, Վանաձոր, Գյումրի և Արմավիր համայնքների համար՝հիմնականում կենտրոնանալով այն մոտեցումների վրա, որոնք կարող են ընդգրկուն ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։