ՄՐՑՈՒՅԹ․ «Մեր գյուղը և բնությունը» խորագրով

 «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթ։

 

Մրցույթին կարող են մասնակցել․

  1. Լոռու մարզի Մարգահովիտ, Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ, Մարց, Լորուտ, Ահնիձոր գյուղերի երեխաները և պատանիները:
  2. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նշված բնակավայրերից 6-18 (ներառյալ) տարեկան երեխաները և պատանիները:

 

Ներկայացվող աշխատանքների ֆորմատը․

  1. Մրցույթի շրջանակներում վերը նշված բնակավայրերի երեխաները և պատանիները կարող են ներկայացնել թեմայի շրջանակներում կա՛մ շարադրություն/էսսե, կա՛մ նկար (լուսանկարները մրցույթում չեն դիտարկվելու, նկարները պետք է լինեն ձեռքի աշխատանքներ, նկարելու համար կարող են օգտագործվել հայտատուի նախընտրած նյութերը/մատիտ, ջրաներկ, յուղաներկ, այլ), կա՛մ ստեղծագործական այլ ձևաչափի աշխատանք։
  2. Մրցույթին ներկայացված ստեղծագործական աշխատանքները պետք է հնարավորինս ներկայացնեն մարդ–բնություն (բույսերն ու կենդանիները, ջրային ու հողային տարածքները, տարերային աղետները) փոխհարաբերությունների վերաբերյալ պատկերացումներն ու պատմությունները։
  3. Շարադրությունները կարող են ներկայացվել ինչպես ձեռագիր (ընթեռնելի), այնպես էլ՝ տպագիր տարբերակով:
  4. Ոչ տեքստային ստեղծագործական աշխատանքի ներկայացման դեպքում (օրինակ՝ նկարներ) կից ուղարկել նաև նկարագրություն/բացատրություն։
  5. Մրցույթի մասնակիցը իր աշխատանքի հետ առանձին թղթի վրա պետք է ներկայացնի` անուն ազգանուն, տարիք, բնակավայր, հեռախոսի համար։

 

Մրցույթի պահանջները և գնահատումը․

  1. Մրցույթի շրջանակներում վերը նշված բնակավայրերի երեխաները և պատանիները կարող են ներկայացնել միայն վերը նշված ֆորմատին/ձևաչափին համապատասխան աշխատանքներ։
  2. Ստացված աշխատանքների գնահատումն իրականացվելու է երկու փուլով․ առաջին փուլը կհաղթահարեն մրցույթի տեխնիկական չափանիշներին համապատասխանող աշխատանքները։ Երկրորդ փուլը կկազմակերպվի յուրաքանչյուր գյուղում առանձին, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքները։ Արդյունքում ժյուրին կքվեարկի/կընտրի լավագույն աշխատանքները, կլինի մրցանակների/հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողություն։
  3. Մրցույթին ներկայացված շարադրությունները գնահատվելու են առանձին (լինելու են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր), ըստ հետևյալ տարիքային խմբերի՝ 1) 6-12 տարեկան, 2) 13-18 տարեկան։
  4. Մրցույթին ներկայացված նկարները գնահատվելու են առանձին (լինելու են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր), ըստ հետևյալ տարիքային խմբերի՝ 1) 6-12 տարեկան, 2) 13-18 տարեկան։
  5. Ստեղծագործական այլ ձևաչափի աշխատանքները (առկայության դեպքում) գնահատվելու են առանձին (լինելու են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր)։

 

Մրցույթի վերջնաժամկետ – 15․02․2023թ․

  1. Մրցութային աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023թ-ի փետրվարի 15-ը` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ին, հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1։
  2. Գրասենյակ հասցնելու անհնարինության դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի աշխատակազմի հետ հետևյալ հեռախոսահամարներով․ 091743315; 094709174; 099680069՝ հայտերի փոխանցման առավել հարմար տարբերակ քննարկելու համար։

«Մեր գյուղը և բնությունը» շարադրությունների և նկարների մրցույթը դիտարկվելու է ըստ թիրախ համայնքների։

Մրցույթի հաղթող մասնակիցների համար նախատեսված են խրախուսական – դրամական մրցանակներ:

 

 

 

Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։