Անցնող օրերին ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցում հանուն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման․ Լոռի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համայնքային տեղեկատվական ժողովներ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ և Մարգահովիտ գյուղերում։
Բացման խոսքով հանդես եկավ Ֆինանսական մասնակցային մոտեցման ծրագրի Լոռու մարզի ֆասիլիտատոր Վահե Խաչիկյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր մոտեցումներն ու ցիկլը, նաև ներկայացրեց Տարածաշրջանային աշխատանքային խմբի Առաջին նիստին ընդունված որոշումների մասին, ապա խոսեց ծրագրի շրջանակներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) միջոցով Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ և Մարգահովիտ գյուղերում առաջիկա ամիսներին նախատեսվող տարատեսակ գործողությունների՝ մրցույթների, համայնքային ժողովների, նախատեսվող միջոցառումների մասին։
Ապա ծրագրի համակարգող Սյուզան Հովսեփյանը, ով ներկայացրեց Ֆինանսական մասնակցային մոտեցման կարևորության, «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում նախատեսվող բնապահպանական աշխատանքներին ուղղված քայլերի մասին։
Ինչպես նախորդող երեք գյուղերում այս գյուղերում ևս համայնքային տեղեկատվական ժողովներից հետո յուրաքանչյուր գյուղում ձևավորվեցին գյուղական ակտիվ խումբ (ԳԱԽ), որի ներկայացացուցիչները Լոռու մարզի Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ և Մարգահովիտ գյուղերում կամավոր հիմունքներով ծրագրի շրջանակներում աջակցելու են ՀԿ Կենտրոնի աշատակիցներին՝ գյուղերում իրականցվող տեղակատվական աշխատանքների տարածմանը և ապահովեն գյուղերի բնակիչների ակտիվ մասկացությունը նախատեսվող մրցույթներին։
Թիրախ հանդիսացող յուրաքանչյուր յոթ գյուղերի ԳԱԽ անդամների հետ ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականցնել հանդիպումներ, որի ընթացքում տեղեկատվական աշխատանքների օգնությամբ հնարավորություն կընձեռնվի համակարգել և կազմակերպել ՖՄՄ իրականացմանը համայնքում։
Ծրագրի կարևորության մասին իր կարծիքով է կիսվեք Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը․ «Շատ բարենպաստ և հեռատեսական ծրագիր է մեկնարկում մեր տարածաշրջանում, որի համար խորապես շնորհակալություն ենք հայտնում, թե դոնոր կազմակերպություններին, թե ՀԿ Կենտրոնին ծրագիր իրակականացման և բնակիչներին հասանելի մատուցման համար։ Իրազեկան հանդիպման ավարտին որոշ բնակիչներ իրենց ոգևորությունն արտահայտեցին նորարար և բնապահպանական հետաքրքիր ծրագրի մասին»։
Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) նպատակն է՝ ստեղծել անկախ զարգացող գործընթացներ, որոնք կլինեն կառուցողական, ընդգրկուն և խորը մասնակցային՝ ընտանիքի, համայնքի և տարածաշրջանի մակարդակներում: Սույն միջոցառումը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։