Մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ Ախուրյանի երիտասարդների համար

«Քանի որ լավ եմ նկարում, որոշել էի դառնալ նկարչուհի, իսկ այս աշխատարանին մասնակցելուցհետո ավելի կոնկրետացավ մասնագիտական ընտրությունս և արդեն գրեթե վստահ եմ, որկշարունակեմ նկարել, բայց նաև թվային դաշտում, որպես թվային դիզայներ»,- նշում է Ջրառատ գյուղից 16-ամյա Մելինեն։

Ապրիլի 6-ին «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացնող կառույցները համագործակցելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ կազմակերպել էին մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի երիտասարդների համար։

Օրվա առաջին մասում մասնակից շուրջ 40 երիտասարդները հնարավորություն ունեցան ԳՏԿ թիմի առաջնորդությամբ ծանոթանալու կենտրոնի գործունեությանն ու տեղակայված կառույցների տված հնարավորություններին։

Ապա մասնակիցներն ըստ իրենց նախասիրությունների մասնակցեցին #թվային դիզայնի և #խաղային տեխնոլոգիաների աշխատարանների, որոնք վարեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի սաները։

 

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։