
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն միացել է Վիտորիա-Գաստեյզի դեկլարացիային։
Այն նպատակ ունի համախմբել կառավարություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և գործընկերներին ամբողջ աշխարհում՝ ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական տարածքի պաշտպանության և բաց, հաշվետու ու ներառական կառավարման առաջմղման համար։
Դեկլարացիան ընդունվել է Բաց Կառավարության Գործընկերության (OGP) IX Գլոբալ Գագաթնաժողովի նախաշեմին և վերահաստատում է բաց կառավարման սկզբունքների՝ թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության նկատմամբ նվիրվածությունը։
Այն ընդգծում է համագործակցության հիմնական ուղղությունները՝
- Ժողովրդավարության պաշտպանություն և քաղաքացիական տարածքի պահպանում՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմամբ, ներառյալ արտահայտվելու, խաղաղ հավաքների և տեղեկատվության հասանելիության ազատությունները։
- Բաց կառավարման սկզբունքների խթանում բոլոր կառավարման մակարդակներում՝ թափանցիկության, հաշվետվողականության և մասնակցության ամրապնդման միջոցով։
- Միջազգային համագործակցության զարգացում՝ ժողովրդավարության պաշտպանություն, կլիմայական գործողություններ, կայուն զարգացում, տեղեկատվության ամբողջականություն և նոր տեխնոլոգիաների կառավարում։
- Քաղաքական կամքի և առաջնորդության մոբիլիզացում՝ բաց կառավարման միջոցով վստահության վերականգնման և արդյունավետ, արդարացի արդյունքների ապահովման համար։
Վիտորիա-Գաստեյզի դեկլարացիան կամավոր բնույթ ունի և չի ստեղծում իրավական կամ ֆինանսական պարտավորություններ, սակայն այն կարևոր քայլ է գլոբալ բաց կառավարման համայնքի համախմբման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։
Ավելին կարդացեք այստեղ Vitoria-Gasteiz Declaration