Մրցույթ գյուղական բնակավայրերի «Ինչպես բարելավել գյուղի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» թեմայով

«Ինչպես բարելավել գյուղի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» թեմայով մրցույթ ՀՀ Լոռու մարզի Ահնիձոր, Լորուտ, Մարց, Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ և Մարգահովիտ բնակավայրերի համար

 

Մրցութային առաջարկները պետք է պարունակեն գաղափարներ այն մասին, թե․

  1. ինչպես ներդաշնակեցնել բնակավայրի կենսապահովման գործողությունները վտանգի տակ գտնվող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության հետ,
  2. ինչպես արդյունավետ լուծել մարդ-բնություն կոնֆլիկտները,
  3. ինչպես բնապահպանական նախաձեռնությունները զուգակցել բնակավայրի ու նրա բնակիչների զարգացման հետ, և, ընդհանուր առմամբ,
  4. ինչպես կապել համայնքի/բնակավայրի զարգացման տեսլականը՝ բնության կայուն օգտագործման և բնապահպանական տեսակետից անվտանգ գործունեության հետ,

Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի Ահնիձոր, Մարց, Լորուտ, Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Մարգահովիտ բնակավայրերը։

 

  Մրցութային հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները և հնարավորինս պատասխանի հետևյալ հարցերին։

  1. Համայնքի և բնակավայրի անունը,
  2. Բնակավայրի ներկայացում բնական ռեսուրսների և դրանց օգտագործման տեսանկյունից։
  3. Առաջարկվող գաղափարի ձևակերպում։
  4. Եթե առաջարկվող գաղափարը պարունակում է մի քանի ոլորտ, ապա նկարագրեք, թե դրանցից յուրաքանչյուրը․
  • – Ինչպե՞ս կազդի համայնքում/բնակավայրում ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա։
  • – Ինչպե՞ս կհիմնավորեք, որ այդ գաղափարը անվնաս է կամ օգտակար է շրջակա բնական միջավայրի համար։
  1. Ինչպե՞ս կփոխվի կյանքի որակը համայնքում/բնակավայրում այդ գաղափարի իրագործման դեպքում:
  2. Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ այդ գաղափարն իրականացնելու համար (ոչ միայն գումար):
  3. Նշեք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է կատարել ձեր գաղափարը(ները) իրականացնելու համար։
  4. Ինչու՞ մինչև այսօր չեք իրականացրել այդ գաղափարը(ները):
  5. Դուք ունե՞ք ձեր սեփական ներդրումը այդ գաղափարի(ների) իրականացման համար և ունե՞ք արդյոք անհրաժեշտ փորձ:
  6. Ինչի՞ վրա կծախսեք մրցանակային գումարը, եթե ձեր համայնքը/բնակավայրը մրցանակ ստանա։

 

Մրցութային հայտը պետք է մշակվի բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինների (վարչական ղեկավար և աշխատակազմ) և գյուղական աշխատանքային խմբի և բնակիչների հետ համատեղ և ներկայացվի ՏԻՄ-ի կողմից՝ ստորագրված և կնիքված վարչական ղեկավարի կողմից (հայտի հետ համատեղ ներկայացնել նաև քննարկման մասնակիցների ցանկը և նկարներ)։  Համայնքի բնակիչների առավել մեծ խմբի (խմբերի) մասնակցությամբ պատրաստված և ներկայացված հայտերը կստանան նախապատվություն:  Գաղափարի ստեղծագործական ներկայացման դեպքում կտրամադրվեն լրացուցիչ միավորներ:

 

Մրցանակների չափը՝ 

1-ին տեղ՝ 2 մլն դրամ

2-րդ տեղ՝ 1,5 մլն դրամ

3-րդ տեղ՝ 850,000 դրամ

 

Նախատեսված է 1 (մեկ) հատ առաջին մրցանակ, 1 (մեկ) հատ երկրորդ մրցանակ և 5 (հինգ) հատ երրորդ մրցանակ (Ուշադրություն! Մրցույթի չափանիշներին և առաջնահերթություններին չհամապատասխանող հայտերը չեն ֆինանսավորվի)։

Յուրաքանչյուր բնակավայր կարող է ներկայացնել մեկ հայտ։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ․-ի հուլիսի 19-ը ներառյալ։

 

Հայտերը պետք է ներկայացնել «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ գրասենյակ՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1 հասցեով։

 

Հարցերի դեպքում զանգահարել 091 743315 հեռախոսահամարով։