«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի 35 բնակավայրերի գույքագրման/ակտիվների քարտեզագրման ծառայությունների ձեռքբերման համար
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։
Ծրագրի շրջանակներում փնտրվում է մասնագիտացված ընկերություն, որի կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝
- ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 35 բնակավայրերի գույքագրում/ակտիվների քարտեզագրում, այդ թվում՝
- Համայնքի նյութական ռեսուրսների գույքագրում
- Համայնքի մարդկային ռեսուրսների քարտեզագրում, նրանց կրթական կարիքների բացահայտում
- Համայնքային կարիքների բացահայտում, գնահատում
- Այլ (իրականացվելիք աշխատանքների հստակ շրջանակները կսահմանվեն մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության և CapSLoc համընկերության համատեղ առաջին ժողովի ժամանակ)
- Ծրագրի շրջանակներում ձևավորված համայնքային առաջնորդների թիմի անդամներին /համայնքային առաջնորդներին ակտիվների քարտեզագրման հմտությունների փոխանցում․ ուսուցում և հրահանգավորում, ինչպես նաև քարտեզագրման գործընթացներում ներգրավվում
Ներկայացվող պահանջներ՝
- Կազմակերպության գործունեությունը հավաստող փաստաթղթեր (օրինակ՝ գրանցում պետռեգիստրում)։
- Թիմի անդամների ինքնակենսագրականներ։
- Ուղեկցող նամակ։
- Նմանատիպ աշխատանքներ կատարելու փորձառություն (պորտֆոլիո)։ Հայտին կցել բոլոր հնարավոր ապացույցները։
- Առնվազն 3 երաշխավորող անձի/կառույցի կոնտակտային տվյալներ։
- Լրացված գնառաջարկ (ներբեռնել գնառաջարկի word ֆայլը)։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է info@ngoc.am էլ. փոստի հասցեով ուղարկել նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով՝ «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիր – Ակտիվների քարտեզագրում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ. ապրիլի 15 (ներառյալ):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել՝ info@ngoc.am էլ.փոստով կամ զանգահարել՝ +(374)91743315 հեռախոսահամարով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։