Գնահարցման մրցույթ. Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու կազմակերպության կարիքների համար իրականացվող «Շինարարության որակի տեխնիկական հսկողության» ծառայությունների ձեռքբերման գնահարցման մրցույթին։

Հետաքրքրված իրավաբանական անձինք կարող են մասնակցել գնահարցման մրցույթին՝ ուղարկելով ngoc.csd.ngo@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով հետևյալ փաստաթղթերը՝

  1. Գնային առաջարկ՝ համաձայն կից ներկայացվող ձևաթղթի
  2. Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան և ներդիրը
  3. Նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն և առնվազն երկու Պատվիրատու կառույցներից կոնտակտային տվյալներ։
Նամակի վերնագրի տողում նշել՝ Տեխ. հսկ. ծառ. – Կազմակերպության անվանումը
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 11-ը, ժամը 15:00-ն։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանի հետ՝ 091743315 կամ 055709174 հեռախոսահամարներով։