7 օգոստոս 2022
Մանե Խաչատրյանը միացել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի թիմին, որպես ՀաՄաՏեղ ծրագրի համակորգող 2018թ․-ի մարտից,և այնուհետև ընդլայնել է իր ներգրավվածությունը ՀԿ Կենտրոնի տարբեր ծրագրերում մինչև 2021 թ․-ի մայիսը։ Նա այժմ կազմակերպությունում «ՔՀԿ-ները հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում աշխատում է «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի համայնքահեն ՔՀԿ-ների հետ, որպես մարզային համակարգող։
Մանեն 2012 թ․-ից ակտիվորեն կամավորական աշխատանքներ է կատարել տարբեր կազմակերպություններում՝ ի բարրօրություն իր համայնքի զարգացմանը։ Աշխատել է ՋՀՀ-ում , որպես ծրագրերի ղեկավար, և ԼԶԿ-ում, որպես հարցազրուցավար։ 2016 թվականի դեկտեմբերից Մանեն Երիտասարդական Բանկի անդամ է։ Լեզվաբան-հոգեբանի նրա մասնագիտական գործունեությունը յուրօրինակ հարթություն է հաղորդում իր աշխատանքային գործունեությանը։