15 մարտ 2023
Իսկուհի Միրզոյանը միացել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի թիմին 2023թ․-ի փետրվարին` որպես ««CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի ադմինիստրատիվ օգնական։
Իսկուհին 2010 թ․-ից զբաղվել է կամավորական աշխատանքով, մասնակցել է մի շարք դասընթացների: 2016 թ․-ից համակարգել, այնուհետ ղեկավարել է դրամաշնորհային ծրագրեր տեղական կազմակերպություններում:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել քաղաքագիտության մագիստրոսի որակավորում: