Նանե Մխիթարյան

Նանե Մխիթարյանը միացել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի թիմին 2025 թվականի հուլիսին՝ որպես «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետ։

Նա մասնակցել և ավարտել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող ուսումնական ծրագիրը, որի նպատակը երիտասարդ մասնագետներին բյուջետային գործընթացների վերաբերյալ հիմնարար գիտելիքների փոխանցումն է։

Նանեն գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտությամբ բակալավրիատը։ Այժմ ուսումը շարունակում է նույն համալսարանի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրում։

Նա հետաքրքրված է հանրային ֆինանսների թափանցիկության ապահովմամբ, տվյալների մոդելավորմամբ, փաստերի վրա հիմնված որոշումների կայացմամբ և սոցիալական ազդեցության գնահատման մեխանիզմներով։