Հերմինե Գասպարյան

Հերմինե Գասպարյանը ունի ավելի քան 15 տարվա փորձ տեղական և միջազգային կազմակերպություններում` համայնքային զարգացման, քաղաքացիական հասարակության կառույցների և ոչ ֆորմալ խմբերի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, կանանց և երիտասարդների հզորացման ոլորտներում։ Նրա փորձառությունը ներառում է թիմերի առաջնորդում և ղեկավար դերեր՝ Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնում, տարբեր ծրագրերում, ինչպես օրինակ՝ Հայկական Կարիտասի «Տարեցների Տնային խնամք», կարճաճամկետ դիտորդական առաքելություններում։

Աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել կամ փորձագիտական ծառայություններ է մատուցել այնպիսի կառույցների, ինչպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնը, Օքսեջեն հիմնադրամը, Հայաստանի Մանուկներ հիմնադրամը և այլն։ 2021թ․ ի վեր ներգրավված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում՝ որպես տեղական խորհրդատու։

Կրթության կառավարման մագիստրոս է։ Իրականացնում է դասընթացներ, խորհրդատվություն և քոուչինգ՝ Կարիքի գնահատման, Ռազմավարական պլանավորման, Ծրագրերի նախագծման և կառավարման, Համայնքային համախմբման, Հաղորդակցության և համագործակցության, Մեդիագրագիտության, Դիտորդության և այլ թեմաներով։ Մի շարք հետազոտությունների, գնահատումների, զարգացման փաստաթղթերի և հոդվածների հեղինակ է։

2011-2018թթ․ աշխատել է ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ում՝ համակագրելով ու ղեկավարելով տարբեր ծրագրեր, իսկ 2017թ․-ից հանդիսանում է նաև կազմակերպության անդամ։ 2025թ․-ին կրկին միացել է ՀԿ Կենտրոնի թիմին՝ նոր ու կարևոր նախաձեռնություններ առաջնորդելու նպատակով։