Կայացավ TAAP համընկերության շրջանակներում իրականացված հետազոտությունների ներկայացման միջոցառումը (Տեսանյութեր, հղումներ)

Փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետական գնումների բողոքարկման համակարգի վերլուծություն» հետազոտությունների արդյունքների ներկայացման միջոցառումը։

 

Հետազոտություններն իրականացվել են 2021 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետական գնումների համակարգի կոնկրետ գործընթացների խնդիրներն արձանագրելու և բարեփոխումների հնարավորությունները քարտեզագրելու նպատակով։ Հանդիպման ընթացքում TAAP ծրագրի հետազոտական թիմը ներկայացրեց ուսումնասիրության շրջանակում արձանագրված խնդիրներն ու մասնագիտական եզրահանգումները, ինչպես նաև ոլորտի բարեփոխմանն ուղղված  առաջարկություններ, պատասխանեցին մասնակիցների հարցերին։

 

 

Հանդիպմանը մասնակցում էին ոլորտը կարգավորող լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից, Կառավարությունից և ոլորտային ՔՀԿ-ներից։

 

 

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

 

Հետազոտությունների արդյունքների հիման վրա  Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել քաղաքականությունների բարեփոխումների առաջարկների փաթեթ։ Ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը նշում է, որ արդյունավետ լուծումներ մշակելու համար կարևոր է, որ այդ գործընթացին մասնակցեն ոլորտին առնչվող բոլոր դերակատարները։

 

 

«Ծրագրի հիմնական նպատակն ի վերջո պետական գնումների համակարգի բարեփոխմանը նպաստելն է։ Այս առումով ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունները պետության հետ գործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ ու առարկայական, քանի որ բարեփոխումների առաջարկությունները հիմնվելու են կոնկրետ արդյունքների վրա, իսկ դրանց մշակման գործընթացը լինելու է բաց ու մասնակցային՝ ներգրավելով թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածին, ՔՀԿ-ներին և լրագրողական համայնքի ներկայացուցիչներին»»,- ասում է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի ղեկավար Արփինե Հակոբյանը։

 

 

ԶԼՄ անդրադարձերը միջոցառմանը՝